Array ( [mr_id] => 88648 [mr_node] => 77657 [mr_media] => 77608 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77608 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77608.jpg [media_name] => 18389_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-28 12:44:54 )
Facebook Instagram Youtube
Կայացել է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բիշքեքում է։ Օդակայանում դիմավորել է վարչապետը։

Փաշինյանն այսօր Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Մինչև այդ, կայացել է վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ: Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ ՀԱՊԿ-ում նախագահելու ընթացքում Ղրղզստանը ջանքեր է ներդրել կազմակերպության զարգացման ուղղությամբ և շահագրգռված է միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հնարավորություն կա նոր թափ հաղորդելու առևտրատնտեսական կապերին: Նրա խոսքով՝ 21-րդ դարում աշխարհագրական հեռավարությունը խնդիր չէ և պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը: