Array ( [mr_id] => 88668 [mr_node] => 77658 [mr_media] => 77609 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77609 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77609.jpg [media_name] => Zoro Varchapet Xrxzstan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-28 15:49:44 )
Facebook Instagram Youtube
Փաշինյան. ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ ԼՂ շուրջ նոր էսկալացիան կանխելու համար
Բիշքեքում անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ ՀԱՊԿ նախագահությունը Ղրղզստանից փոխանցվել է Ռուսաստանին։

Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ հանդիպմանը հատկապես կարևոր համարեց տնտեսական գործակցության խորացումը: Փաշինյանը կարծում է, որ դրա համար կա անհրաժեշտ ներուժ: Նա նկատեց, որ երկու երկրները գործակցում են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում և դա գործակցությունը խորացնելու համար լավ հիմք է:

Ղրղզստանի նախագահը հայտարարեց, որ իրենք շահագրգռված են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա պատրաստակամություն հայտնեց միասնական ջանքերով դիմագրավել բոլոր հնարավոր մարտահրավերներին:

Ավելի ուշ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը մտադիր է ներդրում ունենալ կառույցի արդյունավետության բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Փաշինյանը հայտարարել է, որ կարողացել են համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում և վստահություն է հայտնել, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այդ պաշտոնում:

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար: Միևնույն ժամանակ Փաշինյանը նկատել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Դրա համար ՀԱՊԿ երկրները պետք է անպատասխան թողնեն նոր զենք ձեռք բերելու Ադրբեջանի դիմումները:

Ընդլայնված կազմով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում Ղրղզստանի նախագահը մանրամասնեց իրենց նախագահության շրջանում կազմակերպության ձեռքբերումները: Նա առանձնացրեց զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքը:

Այս նիստով Ղրղզստանը նախագահության էստաֆետը փոխանցեց Ռուսաստանին, որն առաջիկա տարվա ընթացքում պատրաստվում է մեծ շուքով նշել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը: Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարներին հրավիրեց 2020 թվականին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին:

Նա հատկապես կարևոր համարեց, որ ՀԱՊԿ-ի երկրներն այսուհետև Էլ միասնական դիրքերից հանդես կգան ֆաշիզմը ջախջախելու գործում Խորհրդային Միության ժողովուրդների վճռորոշ դերի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածման հարցերում: