Array ( [mr_id] => 88663 [mr_node] => 77659 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Տիգրան Խաչատրյան. Հնարավոր է տարին ավարտել ավելի բարձր ցուցանիշով
Օտարերկրյա ներդրումների մասին նախարարն ավելի զուսպ է արտահայտվել։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներին անդրադարձել է էկոնոմիկայի նախարարը: Վերջին ինը ամիսների ՀՆԱ աճի ցուցանիշը եղել է 7 ու կես տոկոս: Ըստ Տիգրան Խաչատրյանի, հնարավոր է տարին ավարտել ավելի բարձր ցուցանիշով:

Քննադատություններին, թե խոստացված տնտեսական հեղափոխությունը դեռ չի եղել, էկոնոմիկայի նախարարը պատասխանել է, որ այն արդեն կա. մենաշնորհների, կոռուպցիայի բացակայությունը, հավասար մրցակցային պայմանները հենց դա են վկայում:

Օտարերկրյա ներդրումների մասին նախարարն ավելի զուսպ է արտահայտվել՝ ասելով, դրանց ցուցանիշները կամփոփվեն տարվա վերջում, բայց ընդհանուր ակնկալիքները կարձանագրվեն 21-23 թվականներին: