Array ( [mr_id] => 88661 [mr_node] => 77661 [mr_media] => 77611 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77611 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77611.jpg [media_name] => Vitali Azgayin Gradaran 225 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-28 16:00:34 )
Facebook Instagram Youtube
Ազդարար-225․ Ազգային գրադարանում նշվել է առաջին հայերեն պարբերականի հիմնադրման օրը
Գիտաժողովը երկօրյա է, կներկայացվեն «Ազդարարին» նվիրված նյութեր, մամուլի հրապարակումներ:

Հայերեն առաջին տպագիր պարբերականի հիմնադրման 225-ամյակը նշում են Ազգային գրադարանում, Հայաստան-Արցախ-Սփյուռք ձևաչափով: «Ազդարարը» գործեց ընդամենը 2 տարի՝ տպագրելով 18 համար: 42 գիտաշխատողները զեկուցեցին՝ Ազդարարը այդ պատմական ժամանակաշրջանի հայելին էր:

Գիտաժողովին մասնակցում են հայտնի մատենագետ Արտաշես Տեր-Խաչատուրյանի զավակները: Նրանց ընտանիքը հնատիպ եւ հնագույն ժամանակների արժեքավոր գրականություն նվիրեց ազգային գրադարանին:

Բոլոր 42-ի զեկույցները հրապարակվելու են առանձին գրքով: Գիտաժողովը երկօրյա է, կներկայացվեն «Ազդարարին» նվիրված նյութեր, մամուլի հրապարակումներ: