Array ( [mr_id] => 88665 [mr_node] => 77662 [mr_media] => 77612 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77612 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77612.jpg [media_name] => timthumb (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-28 16:08:41 )
Facebook Instagram Youtube
Չին-ամերիկյան առճակատում. Թրամփը ստորագրել է կոնգրեսում գրեթե միաձայն ընդունված 2 օրինագծերը
Պետդեպարտամենտն ամեն տարի կուսումնասիրի Հոնկոնգի ինքնավարության աստիճանը, և փոփոխությունների դեպքում կարող է վերացնել առևտրային հատուկ պայմանները:

Հոնկոնգում կես տարի շարունակվող արյունալի ցույցերից հետո ցուցարարները, վերջապես, հաղթանակ տոնելու առիթ ունեն: Սա երախտագիտության հավաք է` ուղղված Դոնալդ Թրամփին: 

Թրամփը ստորագրել է կոնգրեսում գրեթե միաձայն ընդունված երկու օրինագծերը, որոնք պաշտպանում են Հոնկոնգի ցուցարարների իրավունքները: Ավելի ստույգ, օրինագծերը սպառնում են պատժամիջոցներ սահմանել Չինաստանի և Հոնկոնգի այն պաշտոնյաների դեմ, որոնք խախտում են մարդու իրավունքները: Միացյալ Նահանգներն այսուհետև կդադարեցնի նաև հատուկ տեխնիկայի մատակարարումը Հոնկոնգ: Վերջին ամիսներին դրանք օգտագործվում են ցույցերը ցրելու համար: 

Պետդեպարտամենտն ամեն տարի կուսումնասիրի Հոնկոնգի ինքնավարության աստիճանը, և փոփոխությունների դեպքում կարող է վերացնել առևտրային հատուկ պայմանները: Պաշտոնական Պեկինի արձագանքը սպառնալիքների տեսքով էր: Արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներին մեղադրում է Չինաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ և խոստանում համարժեք պատասխան տալ: 

Դիվանագիտական այս ճգնաժամը կրկին փակուղու վտանգի տակ է դրել երկու երկրների առևտրային պատերազմը դադարեցնելու բանակցությունները: