Array ( [mr_id] => 88683 [mr_node] => 77663 [mr_media] => 77613 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77613 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77613.jpg [media_name] => IMG_1936.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-28 16:16:14 )
Facebook Instagram Youtube
Վիվասել ՄՏՍ-ի և Ֆուլերի շնորհիվ Ծովինարում Տեր-Սահակյանների կիսակառույցը հիմնանորոգվել է
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ապրող Տեր-Սահակյանները կիսակառույց էին տեղափոխվել երկար տարիներ նկուղային հարկում ապրելուց հետո:

Ամռանն այս տարածքը շինհրապարակ էր, որտեղ աշխատում էին գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը: Այսօր տունն այս տեսքն ունի Վիվասել ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական ընկերության շնորհիվ: 
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ապրող Տեր-Սահակյանները կիսակառույց էին տեղափոխվել երկար տարիներ նկուղային հարկում ապրելուց հետո: 

Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վստահ է, ընտանիքը հաղթահարել է ամենադժվարը՝ հուսահատությունը, ինչն էլ ընկերությունը համարում է իր գլխավոր նպատակը: 

Տան կառուցմանը մասնակցել են նաև ընտանիքի անդամները: Ֆուլեր տնաշինական ընկերության տնօրեն Աշոտ Եղիազարյանը հիշելով կիսակառույց շինությունը, նշում է, որ ամիսների աշխատանքը ցանկալի արդյունք է տվել: 

Վիվասել ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական ընկերության գործակցության շնորհիվ Գեղարքունիքի մարզի 6 համայնքում կառուցվել և նորոգվել է 8 տուն: Ընկերությունները մինչև տարեվերջ կօգնեն 46 ընտանիքի: