Array ( [mr_id] => 88675 [mr_node] => 77673 [mr_media] => 60031 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 60031 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/60031.jpg [media_name] => Yerevan-sundown-and-Ararat-mountain.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-25 12:04:24 )
Facebook Instagram Youtube
Ովքեր են քաղաքապատերանին կամազներ ու այլ տեխնիկա նվիրել
Հրապարակվել են առայժմ միայն 5 նվիրատուների հետ պայմանագրերը:

Հենց բամբասանքներից ու քաղաքական շահարկումներից խուսափելու համար էլ քաղաքապետարանը չէր ասում, որ Կամազներ ու այլ տեխնիկա է ստացել տարբեր նվիրատուներից: Բայց նրանց անունները կհրապարակվեին ամեն դեպքում, պարզապես ոչ այսքան շուտ, ու ոչ աղմուկից հետո: 

Հրապարակվել են առայժմ միայն 5 նվիրատուների հետ պայմանագրերը: Շուտով կլինեն մյուս տասը: Հենց այս հինգ նվիրատուներից մեկն է «Ալեքս ընդ հոլդինգ» անունով ընկերությունը, որը նույնպես կամազներ է նվիրել: Ըստ ընդդիմադիր «Լույս» խմբակցության՝ դա Սամվել Ալեքսանյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող ընկերություն է, մինչդեռ քաղաքապետը մի քանի օր առաջ կտրականապես հերքել էր գործարարի կապը կամազների հետ: Մամուլի պատասխանատուն հայտնեց՝ «Ալեքսն» ասոցացվում է Ալեքսանյանի հետ, բայց իրենք չեն ստուգել: 

Նվիրատվությունների հանգուցալուծումից հետո խոսեց նաեւ ավագանու լույս խմբակցության ղեկավարը: Հենց նրանք էին հայտնել, որ համայնքային տեխնիկայի մի մասը նվիրատվություն է, նաև՝ Սամվել Ալեքսանյանից ու այս մասին ոչ ոք, նույնիսկ ավագանին չի իմացել: 

Մյուս նվերն ըստ տեղեկությունների՝ արել է «էն ընդ էս քնսթրաքշն» ընկերությունը՝ շինթույլտվություն ստանալու դիմաց: Քաղաքապետարանը հաստատում է, այդ ընկերությունն իրոք, ստացել է շինթույլտվություն, բայց նվերը տալուց առաջ: 

Ըստ քաղաքապետարանի՝ քննարկման թեմա չկա, քաղաքը կարող է ու պետք է ստանա նվերներ, իսկ ավագանու ընդդիմադիրները վստահ են, նվիրատվության մասին պետք է բոլորն իմանային, մինչդեռ դա եղել է գաղտնի ու ամենայն հավանականությամբ՝ բարտերով՝ նվեր՝ ծառայության դիմաց