Array ( [mr_id] => 88685 [mr_node] => 77683 [mr_media] => 77624 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77624 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77624.jpg [media_name] => Nane - Hongkong copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 15:50:35 )
Facebook Instagram Youtube
Չին-ամերիկյան առճակատում. Թրամփը ստորագրել է կոնգրեսում գրեթե միաձայն ընդունված 2 օրինագծերը
Պետդեպարտամենտն ամեն տարի կուսումնասիրի Հոնկոնգի ինքնավարության աստիճանը, և փոփոխությունների դեպքում կարող է վերացնել առևտրային հատուկ պայմանները

Հոնկոնգում կես տարի շարունակվող արյունալի ցույցերից հետո ցուցարարները, վերջապես, հաղթանակ տոնելու առիթ ունեն: Սա երախտագիտության հավաք է` ուղղված Դոնալդ Թրամփին:

Թրամփը ստորագրել է կոնգրեսում գրեթե միաձայն ընդունված երկու օրինագծերը, որոնք պաշտպանում են Հոնկոնգի ցուցարարների իրավունքները: Ավելի ստույգ, օրինագծերը սպառնում են պատժամիջոցներ սահմանել Չինաստանի և Հոնկոնգի այն պաշտոնյաների դեմ, որոնք խախտում են մարդու իրավունքները: Միացյալ Նահանգներն այսուհետև կդադարեցնի նաև հատուկ տեխնիկայի մատակարարումը Հոնկոնգ: Վերջին ամիսներին դրանք օգտագործվում են ցույցերը ցրելու համար:

Պետդեպարտամենտն ամեն տարի կուսումնասիրի Հոնկոնգի ինքնավարության աստիճանը, և փոփոխությունների դեպքում կարող է վերացնել առևտրային հատուկ պայմանները: Պաշտոնական Պեկինի արձագանքը սպառնալիքների տեսքով էր: Արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներին մեղադրում է Չինաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ և խոստանում համարժեք պատասխան տալ:

«Միացյալ Նահանգներին հիշեցնում ենք, որ Հոնկոնգը Չինաստանի մաս է, և դրան վերաբերող հարցերը մեր ներքին գործն են: Արտաքին միջամտություն չպետք է լինի: Այս օրինագիծը կարող է միայն վնասել Միացյալ Նահանգների և Հոնկոնգի հարաբերություններին ու ընդհանուր շահերին»:

Դիվանագիտական այս ճգնաժամը կրկին փակուղու վտանգի տակ է դրել երկու երկրների առևտրային պատերազմը դադարեցնելու բանակցությունները: