Array ( [mr_id] => 88701 [mr_node] => 77685 [mr_media] => 77626 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77626 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77626.jpg [media_name] => 77306085_1300891763417226_7874747216374530048_o.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 15:59:55 )
Facebook Instagram Youtube
Ճապոնիան իր աջակցությունն ուղղում է ՀՀ տարածքային զարգացմանը
Երկու երկրների տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ փորձի փոխանակման, վերապատրաստման համար դասընթացների են մասնակցում Հայաստանում և Ճապոնիայում:

Ջուջևան համայնքի խմելու ջրի համակարգը հնամաշ է, ջրի կորուստն էլ մեծ: Ամռան ամիսներին բնկաիչները խմելու ջուր կարելի է ասել ընդհանրապես չեն ունենում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը որոշել է աջակցել Հայաստանի սահմանամերձ համայանքերին և 80 հազար դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի Ջուջևանի ջրամատակարարման ցանցի կառուցմանը:

Ճապոնիայի դեսպանատան ուշադրության կենտրոնում է նաև Մեղրի համանքը: Քաղաքում գործող միակ մանկապարտեզը ձմռանը ջեռուցվում էր վառելափայտով: Ճապոնական դրամաշնորհներից մեկն էլ կուղղվի՝ համայնքային մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցման համակարգի տեղադրմանը:

Ճապոնիան աջակցում է Հայաստանին՝ տարերային աղետների, արտակարգ իրավիճակների կանխարգելման հարցում տրամադրելով տեխնիկական միջոցներ: Երկու երկրների տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ փորձի փոխանակման, վերապատրաստման համար դասընթացների են մասնակցում Հայաստանում և Ճապոնիայում: