Array ( [mr_id] => 88703 [mr_node] => 77687 [mr_media] => 77628 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77628 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77628.jpg [media_name] => Axbaman-324x160.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 16:07:21 )
Facebook Instagram Youtube
Էկո-թաղամաս. Աղբի տեսակավորման ծրագիրը նախատեսվում է իրականացնել նաև կենտրոնում
«Էկո-թաղամաս» նախագծի հեղինակները հիշեցնում են, որ ցանկացած տեսակի աղբ ենթակա է վերամշակման, հետևաբար, ոչ թե աղբ է, այլ թափոն, այն պետք է տեսակավորել:

Ոչ թե աղբ, այլ թափոն: «Էկո-թաղամաս» նախագծի հեղինակները հիշեցնում են, որ ցանկացած տեսակի աղբ ենթակա է վերամշակման, հետևաբար ոչ թե աղբ է, այլ թափոն, այն պետք է տեսակավորել: 7 ամիս տևած փորձնական ծրագրի հեղինակները դավիթաշեն վարչական շրջանում բնակիչներին տարբեր գույնի տոպրակներ էին հատկացրել, որ թափոններն աղբամանում հայտնվելուց առաջ տեսակավորվեն և տարվեն վերամշակման:

Էկո-թաղամաս ծրագրի նպատակը բնակչությանն իրազեկելն է, որ ոչ մի թափոն, որը ենթակա է վերամշակման չհայտնվի աղբավայրում: Դավիթաշենում գործող տնտեսվարողներին էլ ծրագրի հեղինակները հորդորել են հավաքել ստվարաթղթի թափոններ: 3 ամսվա ընթացքում հաջողվել է վերամշակման հանձնել 20 տոննա ստվարաթուղթ :

Հաջորդ փուլում նախատեսվում է ներգրավել կենտրոն վարչական շրջանը: Մտադիր են նաև էկո-թաղամասը դարձնել՝ էկո-մարզային և թափոնների տեսակավորում իրականացնել Մայրաքաղաքից դուրս: