Վարդապետի կյանքն ու ժառանգությունը կրկին կլոր սեղանի շուրջ է հավաքել երաժշտագետներին, գրականագետներին, արվեստաբաններին ու արվեստագետներին: Կոմիտաս-150 երկօրյա գիտական նստաշրջանին մասնակիցները ներկայանում են իրենց գիտական զեկույցներով` նվիրված հայ մեծ երգահանին:
Գիտական նստաշրջանի մասնակիցները նշում են, որ Կոմիտասի ստեղծագործություններն ու եկեղեցական մեղեդիները սերտորեն կապված են միմյանց:
Նստաշրջանը կշարունակվի նոյեմբերի 30-ին` Արզականի գիտաժողովների տանը, որտեղ կներկայացվի Արարատ Աղասյանի` «Կոմիտասը հայ նկարիչների ու քանդակագործների աչքերով» պատկերագիրքը: Վերջին համերգը կտրվի դեկտեմբերի 1-ին` Մայր Աթոռում: Կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական և սիմֆոնիկ նվագախմբերը, բեմին կլինեն Հովհաննես Չեքիջյանը և Սերգեյ Սմբատյանը: