Array ( [mr_id] => 88702 [mr_node] => 77690 [mr_media] => 77631 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77631 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77631.jpg [media_name] => Project_logo.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 16:43:52 )
Facebook Instagram Youtube
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է «Իրազեկ Հայաստան» ծրագրի արդյունքները
Ծրագրերն իրականացվել են Եվրոպական միության աջակցությամբ: Հարթակներից մեկն էլ հազվադեպ հանդիպող հիվանդությունների մասին է:

Տեղեկություն ստանալն ավելի հեշտ կլինի: 10 նոր կայքերը պետությունը հաշվետու կդարձնեն քաղաքացիների առաջ: Այսուհետև դիմում-բողոք ուղարկելու, կամ ինֆորմացիա ստանալու համար օգնության կհասնեն ըստ ոլորտների ստեղծված կայքերը: Դրանցից երեքը consumer.am, dimum.am և request.am կայքերն են, որոնց նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն է: Ծրագրերն իրականացվել են Եվրոպական միության աջակցությամբ: Հարթակներից մեկն էլ հազվադեպ հանդիպող հիվանդությունների մասին է: Hae.am-ը առաջարկում է բժիշկ կամ բժշկական կենտրոն գտնելու մեխանիզմներ:

Համաժողովի ընթացքում ազդարարվեց տեղեկատվության ազատության ցանցի ստեղծման մասին: Դրա նպատակն է խթանել տեղեկատվության ազատության արդյունավետ կիրառումը հանրային կառավարման ոլորտում: