Array ( [mr_id] => 88714 [mr_node] => 77692 [mr_media] => 77634 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77634 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77634.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 17:05:50 )
Facebook Instagram Youtube
Կոռուպցիոն սկանդալ. Ալիևի դստեր փողերի լվացման գործարքն աստիճանաբար բացահայտվում է
Մալթայում ցուցարարները երկրի վարչապետին դիմավորում են սուլոցներով, հանցագործ են անվանում և հրաժարականն են պահանջում:

Կառավարության ձեռքերն արյունոտ են. լրագրող Դաֆնա Գալիցիայի սպանությունից հետո այս մեղադրանքը հնչում է երկու տարի: Վերջին շաբաթներին զայրույթն ուժգնացավ, երբ սպանության գործով ձերբակալվեց կառավարության անդամների հետ ենթադրաբար կապ ունեցող գործարար:

Բողոքի ակցիաների և նոր բացահայտումների ֆոնին հրաժարական են տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու մի քանի նախարարներ: Կառավարության ղեկավարը սակայն, պաշտոնը թողնելու մտադրություն չունի:

Մալթայի ամենահայտնի հետաքննող լրագրողի կոռուպցիոն խոշոր բացահայտումներին հետևեց մեքենայում ռումբի պայթյունը: Գալիցիայի հետաքննությունները նաև Մալթայի իշխանության և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի միջև սկանդալային գործարքներ էին բացահայտել: Ավելի ստուգ, Մալթայի վարչապետի կնոջը պատկանող օֆշորային ընկերությունը գումարներ էր ստացել Ալիևի աղջկա հետ կապ ունեցող ընկերությունից:

Սպանված լրագրողի ընտանիքը դիմել է Եվրոպոլ ու պահանջել է քննել Մալթայի և Ադրբեջանի իշխանությունների միջև փողերի լվացման գործը: Լրագրողի սպանության գործով քննությունը շարունակվում է: