Array ( [mr_id] => 88716 [mr_node] => 77694 [mr_media] => 77635 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77635 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77635.jpg [media_name] => բ53.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 17:14:21 )
Facebook Instagram Youtube
Արթուր Դավթյանի չի բացառել Միհրան Պողոսյանի գործով նոր դրվագների բացահայտումը
Դատախազությունը կպահպանի Գևորգ Կոստանյանին կալանավորելու ընթացակարգերը

Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ Միհրան Պողոսյանի գործով նոր, առավել ծանր դրվագներ կբացահայտվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում Դավթյանը հայտարարեց, որ դեռեւս շարունակում են ռուս գործընկերների հետ Պողոսյանի արտահանձնման վերաբերյալ քննարկումները: 
Դատախազը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի արտահանձնման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու են հիմնավորել։ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Արթուր Դավթյանը անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալների ու վկաների՝ Ռուսաստանում գտնվելուն հայտնեց, որ միայն Ռուսաստանում չեն գտնվում մեղադրյալները՝ կան նաև այլ երկրներում:

Դավթյանը հայտարարեց, որ նախկին գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանին Ռուսաստանում կալանավորելու համար իրենք անցնելու են բոլոր ընթացակարգերը: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ: