Array ( [mr_id] => 88733 [mr_node] => 77698 [mr_media] => 77638 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77638 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77638.jpg [media_name] => 44091_martuni_Share.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-30 13:14:07 )
Facebook Instagram Youtube
100 բնակարան՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին. Արցախի Մարտունու նոր թաղամասում բնակարանամուտ են տոնել
Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Մարտունու նոր թաղամասի բացմանը:

Մարտունի քաղաքում բացվել է նոր թաղամաս: Մոտ 100 բնակարանները հատկացվել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին: Նոր թաղամասի առաջին բնակիչները բանալիները ստացել են նախագահ Բակո Սահակյանից:

Մարտունու նոր թաղամասում կա բազմաբնակարան 4 շենք՝ յուրաքանչյուրում՝ 23 բնակարան, որտեղ կապրեն նաև սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքները:

Նախագահ Բակո Սահակյանը շրջել է նորակառույց շենքում, հյուրընկալվել բնակարան ստացած ընտանիքներին:

Մարտունիում բակարանաշինական ծրագրերը կշարունակվեն: Շուտով բնակարանատուտ կտոնեն նաև զինվորականների ընտանիքները: