Array ( [mr_id] => 88727 [mr_node] => 77701 [mr_media] => 77645 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77645 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77645.jpg [media_name] => 896736.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-30 14:08:39 )
Facebook Instagram Youtube
ԵՄ ծրագիր. Վերականգնվող էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիրն ավարտվում է
Բազմաբնակարան շենքերում իրականացվող էներգախնայողության ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը՝ համայնքապետարանների համաֆինանսավորմամբ

Սպիտակի 33 և Վայքի 12 բազմաբնակարան շենքերում Էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքներ են կատարվել: Տարեկան էներգախնայողությունը կազմել է 1821 ՄՎտ ժամ, ածխաթթու գազի արտանետումները նվազել են 479 տոննա:

Սպիտակ քաղաքի լրացուցիչ 32 բազմաբնակարան շենքերի մուտքերը փոխարինվել են էներգախնայող դռներով: Դրա արդյունքում խնայվել է 21 ՄՎտժամ էներգիա, ածխաթթու գազի արտանետումը նվազել է 4 ու կես տոննա:

Բազմաբնակարան շենքերում իրականացվող էներգախնայողության ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը՝ համայնքապետարանների համաֆինանսավորմամբ: Հայաստանի կառավարությունը ևս պարտավորվել է աշխատանքներ տանել կլիմայական փոփոխությունները մեղմելու ուղղությամբ: Եվրամիության ծրագիրն այս տարի ավարտվում է, հաջորդ տարվանից այն կիրականացնեն տեղական իշխանությունները: