90-ից ավելի տաղավար և 50 մասնակից: Ամանորին ընդառաջ բարեգործական ցուցահանդես-վաճառքին իրենց երկրին հատուկ ուտեստներով, հուշանվերներով ու զարդերով ներկա է 13 դիվանագիտական ներկայացուցչություն: Բարեգործական տոնավաճառից ստացված գումարն ուղղվելու է 3 ծրագրի:
Հայաստանում Չինաստանի դեսպանատունը ցուցահանդեսին ներկայացնում է իր երկրի խորհրդանիշները, դեսպանատան աշխատակիցները վստահեցնում են, որ հայ գնորդներին չինական պատկերներով ու հիերոգլիֆներով հուշանվերները շատ են հետաքրքրում:
Դիվանագիտական ներկայացուցչությունների կողքին ցուցադրված է նաև հայկականը: Հայաստանի մարզերը ներկայացնող տաղավարներում հրուշակեղեն գնելու հերթեր են:
Տոնավաճառի մուտքի մոտ վաճառվող տոմսերը ևս բարեգործական են: 1000-ական դրամները կուղղվեն բարեգործությանը, իսկ դրանք գնողները կմասնակցեն վիճակահանության: Գլխավոր շահումը ուղևորությունն է Դուբայ: