Array ( [mr_id] => 88756 [mr_node] => 77707 [mr_media] => 76398 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76398 [media_album] => 9 [media_path] => media/2019/09/76398.jpg [media_name] => unnamed (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 15:15:15 )
Facebook Instagram Youtube
ԱԳՆ. Ադրբեջանի կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ
Լրագրողների հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ բոլոր գործողությունները, որոնք բերելու են էսկալացիայի ռիսկերի նվազեցման հայկական կողմի համար մնում են գերակայություն, և դրանք բանակցային փաթեթի կարևոր մասն են:

Զոհրաբ Մնացականյանը Արցախի խնդրի կարգավորման հարցում հատկապես կարևոր է համարում Արցախի ներգրավումը բանակցություններին: Նա համարում է, որ այս պահին հայկական կողմը ստիպված է երկու կողմի հետ բանակցել՝ Ադրբեջանի և Արցախի:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության անհնար է: Նրա պնդմամբ այդ իրողությունը ընդունում են նաև համանախագահները:

Արտգործնախարարությունն այսօր հանդես եկավ նաև հաղորդագրությամբ, որտեղ դատապարտեց զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում էր ստացել Արցախի ՊԲ զինծառայող Ռաֆայել Ազիզյանը: Նախարարությունը արձանագրեց, որ միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, հետևաբար Ադրբեջանը միտումնավոր փորձել է խախտել հրադադարը : Ադրբեջանը պետք է ներքաղաքական նոր պայմաններում էլ հավատարիմ մնա իր հանձնառություններին:

Այսօր Արցախի ՊՆ-ն հրապարակեց վերջին 6 օրերի վիճակագրությունը, որի համաձայն արցախա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է ավելի քան 220 անգամ: Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների: