Array ( [mr_id] => 88767 [mr_node] => 77710 [mr_media] => 77653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77653 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77653.jpg [media_name] => 18478_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 11:18:25 )
Facebook Instagram Youtube
Արցախի և ՀՀ ղեկավարները ծանոթացել են արդիականացված զինատեսակներին
Հայաստանի եւ Արցախի ղեկավարներին խրամատներում դիմավորում են մարտական տրամադրությամբ ու անզեն աչքով նկատելի բարելավված հնարավորություններով:

Բոլոր տեղերում տեսադիտարկման համակարգեր ունենք, երեք տեսակի կապ ունենք, զինատեսակների մասով ավելի հզորացել ենք: Դիրքապահները չեն մանրամասնում՝ ինչ է նշանակում այդ հզորացումը: Արցախի եւ Հայաստանի ղեկավարները ծանոթացել են արդիականացված զինատեսակներին եւ սարքավորումներին: Դրանց շնորհիվ դիրքապահները վստահ վերահսկում են հակառակորդի բոլոր շարժերը: Նոր սպառազինության հարցում մանրամասներին անդրադառնալուց ձեռնպահ է մնում վարչապետ Փաշինյանը: Իսկ ահա առաջնագծում սոցիալ-կենցաղային բարեփոխումները թվարկում է մանրամասն:

Այդպես պետք է լինի նաեւ ծառայությունն ավարտելուց հետո: Առաջիկա տարիներին Արցախում կլուծվի գործող, և զորացրված սպայակազմի բնակարանային խնդիրը:

Բարեփոխումները նկատելի են նաեւ զորքերի մշտական տեղակայման վայրերում: Սննդի կազմակերպման նոր ձեւն արդեն ներդրվել է զորամասերում: Անվտանգության հարցերն էլ վերանայվում են՝ հակառակորդի սպառնալիքներին համահունչ:

Բարեփոխումները շարունակվելու են, առաջնագծում կայացած խորհրֆդակցությանը ընդգծել է Հայաստանի վարչապետը: Դա նաեւ իրավիճակն է պարտադրում: ՊԲ ամփոփագրի համաձայն՝ այս շաբաթ հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ 3500 կրակոց է արձակել, ինչը վերջին ամիսների համար աննախադեպ մեծ թիվ է: