Array ( [mr_id] => 88803 [mr_node] => 77713 [mr_media] => 77656 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77656 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77656.jpg [media_name] => Davo - tanap copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 12:30:07 )
Facebook Instagram Youtube
Էրդողանն ու Ալիևը բացել են Եվրոպա գազ հասցնող գազատարը
Բացումն ուղեկցվել է սկանդալով: Հունաստանի ներկայացուցիչը ցուցադրաբար լքել է արարողությունը։

Աստծուն փառաբանելով Թուրքիայի նախագահը Ալիևի հետ բացում է Տրանսանատոլիական գազատարի վերջին հատվածը: Սա Հարավային գազային միջանցքի ամենաերկար կտորն էր: Հայաստանը շրջանցող խողովակն Ադրբեջանից Վրաստանով Թուրքիա, հետո էլ Հունաստանով Իտալիա գազ կհասցնի Եվրոպա արդեն հաջորդ տարի: Այս առիթով Ալիևը Էրդողանին եղբայր է անվանել 4, Էրդողանը Ալիևին՝ 2 անգամ: 

Բաքվից Իտալիա ձգվող խողովակի երկարությունը երեքուկես հազար կիլոմետր է, արժեքը՝ 40 միլիարդ դոլար: Բայց ամենակարևոր թվերն այլ են: Եվրոպա կհասնի  տարեկան ընդամենը 10ը միլիարդ խորանարդ մետր գազ: ռուսները Եվրոպա են ուղարկում 200 միլիարդ: Այնպես որ Եվրոպայի համար սա լուրջ այլընտրանք չէ: Ադրբեջանը մյուս տարի գազատարի լիարժեք գործարկումից հետո տարեկան կհարստանա 841 միլիոն դոլարով:  

Առանց սկանդալի Էրդողանը միջոցառումն ավարտել չի կարողացել: Իրեն չի զսպել և, իմանալով, որ դահլիճում է նաև Հունաստանի պատվիրակությունը, ագրեսիվ հայտարարություններ է արել Կիպրոսում գազ արդյունահանելու իր անօրինական ծրագրերի մասին: 

Հույները լքել են միջոցառումը ու խոստացել վաղը՝ Լոնդոնում, ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպմանը բարձրացնել Էրդողանին կարգի հրավիրելու հարցը: