Array ( [mr_id] => 88785 [mr_node] => 77723 [mr_media] => 77663 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77663 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77663.jpg [media_name] => Aghkatutyun.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 15:06:08 )
Facebook Instagram Youtube
Պետական աջակցության ծրագիր, որ կօգնի հաղթահարել աղքատությունը
Աղքատության հաղթահարման մեկ այլ ծրագրով կգնահատվեն ընտանիքների կարիքներն ու նրանց հմտությունները, կտրամադրվի հատուկ դրամագլուխ՝ կոնկրետ հմտությամբ կայուն եկամուտ ունենալու համար:

Աղքատությունը հաղթահարել ու կայուն եկամուտ ունենալ իրենց ջանքերով ու պետության օգնությամբ կկարողանա հազար ընտանիք՝ բոլոր մարզերից: Սոցապ նախարարության նոր ծրագրով, նախապես ընտրված նպաստառու 3000 ընտանիքներից հազարը համաձայնել են՝ զբաղվել անասնապահությամբ՝ անասունները, կերն ու անասնապահական ծառայությունները պետությունից, աշխատելն՝ ընտանիքից:

Սա սոցիալական աջակցության մեկ ուղղություն է: Աղքատության հաղթահարման մեկ այլ ծրագրով կգնահատվեն ընտանիքների կարիքներն ու նրանց հմտությունները, կտրամադրվի հատուկ դրամագլուխ՝ կոնկրետ հմտությամբ կայուն եկամուտ ունենալու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկից մեկուկես տարի հասցեական աշխատելու, ընտանիքների կարիքները հասկանալու ու հմտությունները զարգացնելու դեպքում, նրանք սեփական ուժերով կարողանում են իրենց եկամուտն ավելացնել 50 տոկոս: Իսկ 48 տոկոսը կարողանում է հաղթահարել ծայրահեղ աղքատությունը: