Array ( [mr_id] => 88798 [mr_node] => 77729 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը
Օրինագիծը մտավ քառօրյայի օրակարգ և կքննարկվի արագացված կարգով:

Դրախտի ուղեգի՞ր, թե՞ պատվով հեռանալու ինստիտուտ. ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի քննարկումը հանձնաժողովում բանավեճով սկսվեց, լեզվակռվով շարունակվեց: Ընդդիմադիրները հայտարարում են, որ այսպիսով իշխանություները խնդիր են դրել ազատվել կոնկրետ մարդկանցից ու ՍԴ-ն համալրել յուրայիններով: Իմքայլականներն ու արդարադատության նախարարն էլ պնդում են, թե գործընթացն անձնավորված չէ: 

Արդարադատության նախարարը պնդում է. որ ՍԴ-ում ճգնաժամ է, ընդդիմադիրներն էլ հակադարձում են ու թվարկում, թե որն է ճգնաժամն իրենց դիտարկմամբ: 

Կառավարության ներկայացույցչի գլխավոր հիմնավորումներից մեկն այն է, որ Սահմանադրական դատարանի հանդեպ վստահության պակաս կա: Ընդդիմադրներին այդ ձևակերպումն է վրդովեցնում. ստացվում է՝ բյուջեից պատրաստ են միլիոններ վճարել այն չաշխատողներին, ում չե՞ն վստահում: «Լուսավոր Հայստանի» հաշվարկով գրեթե մեկ միլիարդ դրամ: 

Ընդդիմադիրները նշում են նաև այլ՝ ոչ ՍԴ դատավորների անուններ, ու հարցնում՝ ինչու է հատկապես ՍԴ-ը թիրախովորվել: Անվսատհություն վայելող այլ պաշտոնյաներ ու դատավորներ էլ կան: 

Այսպես էլ ավարտվեց քննարկումը հանձնաժողովում: Միայն իմքայլականներն են կողմ, որպեսզի ՍԴ դատավորները ժամանակից շուտ գնան թոշակի: Օրինագիծը մտավ քառօրյայի օրակարգ, կքննարկվի արագացված կարգով: Որոշվեց, որ խնդիրը հրատապ է: