Ռամկավար ազատական կուսակցության նորընտիր ատենապետ Հրաչյա Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նրա պնդմամբ՝ կուսակցությունը գրեթե 800 անդամ ունի և ֆինանսավորվում է կուսակցականների անդամավճարներով: Հրաչյա Կարապետյանը հայտարարել է, որ սփյուռքից իրենք գումար չեն ստանում, սակայն խորհրդակցում են քաղաքական թեմաներով: ՌԱԿ Ատենապետը հայտարարել է, որ Հակոբ Ավետիքյանը կուսակցության ատենապետի պաշտոնը թողել է իր դիմումի համաձայն, սակայն ներսում ունեցել են տարաձայնություններ: