Array ( [mr_id] => 88799 [mr_node] => 77734 [mr_media] => 77667 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77667 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77667.png [media_name] => 9b9dcb8e.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 16:03:42 )
Facebook Instagram Youtube
«Ապագա» հիմնադրամը ներկայանում է մեկ տարում կատարած աշխատանքներով
Յուրահատուկ աջակցություն՝ կարիքավորներին. «Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Արայիկ Կարապետյանի և Էդուարդ Մարությանի նախաձեռնությամբ

«Ապագա» հիմնադրամը մեկ տարի հետո արդեն արած աշխատանքներով ներկայանում է հանրությանը: Հիմնադրամի ստեղծման շարժառիթները, ամբողջ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու գրանցված արդյունքները ներկայացրին մեկ տեսաշարով:

«Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Արայիկ Կարապետյանի և Էդուարդ Մարությանի նախաձեռնությամբ: Այս հիմնադրամը աջակցում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին:

Հիմնադրամի գաղափարախոսության հիմնական առանցքը կառուցված է այն մտքի շուրջ, որ աղաքատության հաղթահարման համար, առաջին հերթին, մարդն ինքը պետք է սկսի աշխատել և վաստակել իր գումարը։ Հենց այդ գաղափարախոսության շրջանակում էլ հիմնադրամը գործունեությունը ծավալում է 4 ուղղություններով: 

Հիմնադրամի հետագայում նույնպես պատրաստվում է աջակցել մարդկանցկառուցելու բարեկեցիկ ապագա: