Այս առավոտ Արցախի Պաշտպանության Բանակի հյուսիս-արևելյան զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Արթուր Աջամյանը: Մեկ այլ զինծառայող՝ Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հարուցվել է քրեական գործ: