Array ( [mr_id] => 88792 [mr_node] => 77740 [mr_media] => 77673 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77673 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77673.png [media_name] => 31.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 17:09:10 )
Facebook Instagram Youtube
43-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել երեխաների առքի փորձ կատարելու համար
Քննությամբ պարզվել է, որ նա օգտվելով երեխա որդեգրողների որդեգրման գործընթացի անտեղյակությունից՝ 2018-19թթ. պայմանավորվել է օտարերկրյա ու ՀՀ քաղաքացիների հետ և նախաձեռնել Հայաստանի մանկատներց առողջ երեխաների որդեգրումը:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ Երևանի 43 ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխաների առքի փորձ կատարելու համար: Քննությամբ պարզվել է, որ նա օգտվելով երեխա որդեգրողների որդեգրման գործընթացի անտեղյակությունից՝ 2018-19թթ. պայմանավորվել է օտարերկրյա և Հայաստանի քաղաքացիների հետ՝ համապատասխանաբար՝ 20.000 եվրոյով և 5.000 դոլարով նախաձեռնել Հայաստանի մանկատներց առողջ երեխաների որդեգրումը: Օգտագործելով իր անձնական կապերը՝ նա փորձել է առաջնահերթության կարգով կազմակերպել երեխաների որդեգրումը, սակայն երեխաների փաստացի առքը չի կարողացել ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ պատճառներով: