Array ( [mr_id] => 88812 [mr_node] => 77746 [mr_media] => 77678 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77678 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77678.jpg [media_name] => Avetis VivaCell copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 12:18:03 )
Facebook Instagram Youtube
Silicon Mauntains․ Դեկտեմբերի 4-5-ը կկայանա խելացի լուծումներին նվիրված համաժողով
Կիբեռանվտանգությունից մինչև արհեստական ինտելեկտ և տեխնո-ապագա. 2 օրերի ընթացքում հայտնի փորձագետները հայ գործարարներին, ստարտափերներին և ուսանողներին կծանոթացնեն ժամանակակից տեխնոլոգիաների ապագային և թե ինչ մարտահրավերներ են սպասվում ամեն վայրկյան փոփոխվող տեխնոլոգիաների ոլորտում:

Սիլիկոնյան սարերը Սիլիկոնյան հովտի հայկական տարբերակն է, կազմակերպիչները վստահ են, որ այս համաժողովը կամրապնդի Հայաստանի դիրքերը տեխնոլոգիաների քարտեզում: Բարձր տեխնոլոգիաներին նվիրված Silicon Mountains համաժողովը դեկտեմբերի 4-5-ը Հայաստանում կհամախմբի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներին: Համաժողովի գլխավոր գործընկերը Վիվասել ՄՏՍ-ն է: 

Կիբեռանվտանգությունից մինչև արհեստական ինտելեկտ և տեխնո-ապագա. 2 օրերի ընթացքում հայտնի փորձագետները հայ գործարարներին, ստարտափերներին և ուսանողներին կծանոթացնեն ժամանակակից տեխնոլոգիաների ապագային և թե ինչ մարտահրավերներ են սպասվում ամեն վայրկյան փոփոխվող տեխնոլոգիաների ոլորտում:

Համաժողովի 2-րդ օրը B2B հանդիպումներ կլինեն խելացի լուծումների գործնական կիրառման թեմայով: Համաժողովի պատվավոր հյուրն է 2019 թվականի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր դոկտոր Տակեո Կանադեն։