Լիոնել Մեսսին արժանցել է Ոսկե գնդակի՝ «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականի վարկածով ամենամյա մրցանակին, որը տրվում է լավագույն ֆուտբոլիստին: Բարսելոնայի եւ Արգենտինայի հավաքականի առաջատարն այս մրցանակին արժանանում է 6-րդ անգամ: Նվաճած Ոսկե գնդակների քանակով Մեսսին շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին, որը մեկ գնդակ պակաս ունի: Քվեարկության արդյունքում արգենտինացին շրջանցել է Լիվերպուլի պաշտպան Վան Դեյկին եւ Յուվեթուսի հարձակվող Ռոնալդուին: 2019 թվականի լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեգան Ռապինյոն: