Array ( [mr_id] => 88818 [mr_node] => 77749 [mr_media] => 77681 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77681 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77681.jpg [media_name] => l-nmOQpKpKqB.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 13:58:25 )
Facebook Instagram Youtube
Ո՞ւմ պարտավորությունն էր թույլ չտալ Դալմայի այգիների գինու հնձանների քանդումը
Դալմայի այգիներում քանդված հնձանների թեման բանավեճի առարկա է դարձել:

Բանավեճով սկսվեց ու դրանով էլ ավարտվեց Դալմայի այգիներում քանդված հնձանների քննարկումը: Բոլոր կողմերը կան, բոլորն էլ ունեն փաստաթուղթ, որ տարածքն իրենց իրավասության տակ չէ: Հենց դա էլ փորձել է մոտ 4 ամիս պարզել ինֆորմացիայի ազատության կենտրոնը: 

Քաղաքապետարանի ներկայացուցիչը ցույց է տալիս կառավարության որոշումը՝ Դալմայի այգիների տարածքը կառավարության որոշմամբ փոխանցվել է անտառտնտեսությանը: 

«Պարկ գրուպ» ընկերության ներկայացուցիչը, որին էլ կառավարության որոշմամբ տարածքը տրվել է՝ ժամանցի կենտրոն կառուցելու նպատակով, պարզաբանում է, եթե իմանային՝ չէին քանդի գինու հնձանը, ճիշտ հակառակը, կօգտագործեին զբոսաշրջային նպատակներով: 

ՇՄԱԳ-ում, որը տրվել է ընկերությանը նշված է, եթե հայտնաբերվեն հնագիտական, պատմամշակութային շերտեր, պետք է դիմեն մասնագետներին: շերտ չեն գտել, իսկ հնձանները միշտ են եղել, բայց իրենց ոչ ոք ոչինչ չի զգուշացրել: Հնագետ Բորիս Գասպարյանը համաձայն չէ, նույնիսկ ոչ մասնագետը կնկատեր՝ դա սովորական շինութոյւն չէ, գինու հնձան է: 

Լրագրող Մարի Չաքրյանն առաջինն էր, որ ահազանգեց Դալմայի այգիներում հնձան կա, ու այն վտանգի տակ է: Մինչև բոլոր գերատեսչոթւյունները հերթով կհրաժարվեին այդ տարածքում իրենց պատասխանատվությունից, հնձանը ոչնչացվեց մի քանի րոպեում: 

Մշակությի նախարարությունը նույնպես նոր բան չունի ասելու: հուշարձանների ցուցակից հնձնաները դուրս են մնացել անհայտ պատճառով: Ու չնայած հնձաններն էլ չկան, բայց մասնագետները կարողացել են երեք դե մոդելավորմամբ վերտադրել հնձանների տեսքը: Ահա այսպիսի տեսք կարող էին ունենալ ավերված գինու հնձանները: