Array ( [mr_id] => 88822 [mr_node] => 77756 [mr_media] => 77683 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77683 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77683.jpg [media_name] => 26056_Ginegorts5_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 15:31:39 )
Facebook Instagram Youtube
Խաղողագործություն և գինեգործություն. Օրգանական գյուղատնտեսությունը ագրոէկոհամակարգի վերականգնման միջոց է
Փորձագետների խոսքով` Հայաստանում օրգանական շուկան դեռևս առանձնանում է սովորական շուկայից, սակայն, ըստ նրանց, Հայաստանն օրգանական շուկայում տեղ զբաղեցնելու մեծ պետոնցիալ ունի:

Առողջ մթերքների արտադրության համար` առողջ գյուղատնտեսություն: Օրգանական գյուղատնտեսությունն այսօր արդեն ամբողջ աշխարհում կարևոր դեր ունի: Հայաստանում ևս այն մեծ առաջընթաց է ապրում: Փորձագետները պնդում են, որ օրգանական գյուղատնտեսությունը ագրոէկոհամակարգի վերականգնման լավ միջոց է: 

Գինեգործության ոլորտը Հայաստանում ակտիվ զարգացման փուլում է: Դրան համընթաց զարգանում է նաև օրգանական գինեգործությունը, թեև այն ավելի աշխատատար է ու թանկ: 

Փորձագետների խոսքով` Հայաստանում օրգանական շուկան դեռևս առանձնանում է սովորական շուկայից, սակայն, ըստ նրանց, Հայաստանն օրգանական շուկայում տեղ զբաղեցնելու մեծ պետոնցիալ ունի: 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ոլորտում ներդնում է պետական քաղաքականություն ու զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն: Օրգանական գյուղատնտեսությամբ ու մթերքներով բարելավվում է միջավայրն ու մարդու առողջությունը: