Մարմնամարզության Հայաստանի ազգայն և երիտասարդական հավաքականները օրացուցային տարվա կարևոր մրցաշարերին մասնակցելու խնդիրներ ունեն: Պատճառն այն է, որ դրանցից շատերն անցկացվելու են Բաքվում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի որոշմամբ, այդ մրցաշարերին մեր թիմերը չեն մասնակցի: Արդեն հստակ է՝ եկող տարի սպասվող օլիմպիական խաղերում մարմնամարզությունից Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Քառամյակի գլխավոր ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի Արթուր Թովմասյանը: Ամփոփելով աշխարհի գավաթի խաղերը՝ Սերոբյանը նշել է, որ երրորդ հորիզոնականը զբաղեցրած Արթուր Ավետիսյանը հավակնում է ավելի լուրջ մրցաշարերում նվաճել ոսկե մեդալներ: