6 ամսում գյուղով հավաքվեցին, բարերարների օգնությամբ Զովաշենում համայնքային կենտրոն սարքեցին: Թագուհի Օհանյանը նշում է, ապշած է գյուղացիների հյուրասիրությունից:
Համայնքային կենտրոնը բացվեց երկու մուտքով: Նույն շենքի ետնամասը՝ խոհանոցը, ժամանցի սենյակը և մեծ սրահը մեծերի համար են, իսկ մյուս մասը երեխաներինն է՝ գրադարան, դասապատրաստման սենյակ: Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զովաշեն բնակավայրում բնակվում է 180 մարդ, յոթ դպրոցականները հաճախում են հարևան գյուղի՝ Հատիսի դպրոց: Համայնքը ոչ դպրոց ուներ, ոչ էլ նախակրթարան:
Մարզպետը ավելացրեց համայնքից աշխատակից կընտրեն և համայնքային բյուջեով նվազագույն աշխատավարձից մի փոքր բարձր աշխատավարձ կտրամադրեն, որ կազմակերպի կենտրոնի աշխատանքը: Բարերարները պատրաստ են համայնքում դպրոց կառուցելու դեպքում էլ աջակցել. 2 տարի կապահովեն աշակերտների գրենական պիտույքները:
Այս ծրագրի համար ծախսվել է 45 հազ. դոլար: 5 հազ. դոլարը կներդրվի Սևաբերդի դպրոցում՝ մի դասասենյակ համակարգիչներով ապահովելու համար: