Սիս համայնքի բնակիչ, 6-րդ դասարանցի Սամվել Հովհաննիսյանն է: Կարելի է ասել, որ նրա շնորհիվ համայնքի 2 կմ 300 մետրի հասնող միջհամայնքային ճանապարհը նորոգվեց: Սամվելը խնդրել էր վարչապետին ավարտել Սիսի ճանապարհի նորոգումը:
Վարչապետը Սամվելի ուղեկցությամբ ստուգեց նորոգված ճանապարհի որակը: Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց՝ գո՞հ է կատարված աշխատանքից:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Արարատի մարզի Ռանչպար համայնքն էր: Ռուսաստանաբնակ Մամիկոն Կարապետյանը՝ 350 հազար դոլար ներդրմամբ համայնքում մանկապարտեզ է կառուցել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին լրագրողները հարցրեցին մարզպետի մասին. գոհ է արդյոք Գարիկ Սարգսյանի աշխատանքից:
Հարցերին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց Գարիկ Սարգսյանը: Նա անդրադարձավ իր աշխատակազմում հարազատ-բարեկամներին նշանակելու մասին հրապարակումներին:
Կոկորդիլոսաբուծարանի բացման վերաբերյալ հարցին մարզպետը չպատասխանեց, ներդրումների վերաբերյալ դիտարկմանն էլ արձագանքեց:
Մամուլի մեկ այլ հրապարակմանը,թե իր պատվերով ծեծել են իրեն արտահերթ չսպասարկած վարսահարդարին՝ մարզպետը հայտնեց, որ քննություն է ընթանում: