Array ( [mr_id] => 88844 [mr_node] => 77761 [mr_media] => 77688 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77688 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77688.jpg [media_name] => f56c2083e73897_56c2083e738d5.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 17:33:30 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի և մյուսների գործ. Խաչատուրովի սահմանային տեղաշարժի մասին միջնորդությունը որակվել է առարկայազուրկ
Դեկտեմբերի 10-30-ն դատավորն արձակուրդում է լինելու, նա առաջարկել է միջնորդությունը ներկայացնել օրվա նիստում, ինչը փաստաբանները համարել են տեխնիկապես անհնար:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց  վերացնել իր պաշտպանյալի սահմանահատման վրա դրված արգելանքը: Միջնորդությունը ներկայացնելու ընթացքում Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ:

Ընդմիջումից հետո Պողոսյանը հայտնեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի գրությունների համաձան, Խաչատուրովի սահմանային տեղաշարժը վերահսկվում է նրա ամբաստանյալ լինելու պատճառով:

Դատախազները  դատարանին խնդրեցին  միջնորդությունը թողնել առանց քննության, քանի որ այն չի պարունակում քրեադատավարական պահանջ: Դատախազ  Պետրոսյանը պարզաբանեց՝ վերահսկողությունը արգելանք չէ, և հարցումներով վարույթն իրականացնող մարմնից պարզել են, որ այս քրգործով Խաչատուրովի սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում մուտքագրված արգելք կիրառված չէ:

Յուրի Խաչատուրովը հայտարարեց, որ ոստիկանության փոխգնդապետն իրեն հայտնել է, որ ինքը ցուցակի մեջ է:

Դատավորը մերժեց միջնորդությունը՝ առարկայազուրկ լինելու պատճառաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանի  փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ տեղեկացել են դատավոր Աննա Դանիբեկյանի առաջիկա արձակուրդի մասին, և խնդրեց  մինչև արձակուրդը ևս մեկ նիստ անցկացնել՝  խափանման միջոցը փոխելու  միջնորդություն ներկայացնելու համար: Դատավորը հաստատեց, որ դեկտեմբերի 10-30-ն արձակուրդում է լինելու  և  առաջարկեց միջնորդությունը ներկայացնել այսօրվա նիստում: Փաստաբանները դա համարեցին տեխնիկապես անհնար: