Array ( [mr_id] => 88838 [mr_node] => 77762 [mr_media] => 77689 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77689 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77689.jpg [media_name] => mhm0133766.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 17:47:48 )
Facebook Instagram Youtube
Գիրբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը դատապարտել է, արձանը` մաքրվել
Ֆեյսբուքում արձանի պղծման լուսանկարի տարածվելուց հետո բազմաթիվ օգտատերեր դատապարտեցին այն:

Շանթ Հարությունյանի որդին Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելուց հետո հայտարարեց, որ դա արել է ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը: 

Ֆեյսբուքում արձանի պղծման լուսանկարի տարածվելուց հետո բազմաթիվ օգտատերեր դատապարտեցին այն: Առավոտյան արձագանքեց նաև Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ դատապարտելով տեղի ունեցածը: 

Խորհրդարանում Գիրբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը դատապարտեց նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա բնորոշմամբ տեղի ունեցածը վանդալիզմ է: 

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցածին արձագանքեց նաև Հայաստանում ՌԴ դեսպանատունը: Հայտարարության մեջ դեպանատունը նկատել է, որ արարքի Հայ հասարակության միանձնյա դատապարտումը վկայում է հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունների ամրության մասին: 

Առավոտյան քաղաքապետարանը հրապարակեց լուսանկարներ, որ արձանն արդեն մաքրվել է ներկից: Շահեն Հարությունյանը առավոտյան ներկայացել է ոստիկանություն և բացատրություն տվել դեպքի վերաբերյալ: Ոստիկանությունան կենտրոնի բաժնում տեղի ունեցածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստում: