Array ( [mr_id] => 88871 [mr_node] => 77763 [mr_media] => 77690 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77690 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77690.jpg [media_name] => 0-120.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 17:50:22 )
Facebook Instagram Youtube
Մետաղյա առնետի տարի․ 2020-ը Հայաստանի համար կլինի հաջողության տարի
Մետաղական առնետով էլ կսկսվի նոր 12-ամյա զոդիակային փուլը։ Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը կանխատեսել է 2020 թվականի հաջողություններն ու դժվարությունները:

Հաջորդ տարին Հայաստանի համար կլինի հաջող: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյան: Հաջորդ տարին սպիտակ մետաղյա առնետի տարին է և աստղաբանների պնդմամբ, հունվարի մեկից կսկսվի 12-ամյա զոդիակային նոր փուլը:

Էզոթերիկ աստղաբանի պնդմամբ հաջորդ տարին քաղաքական առումով թեժ է լինելու: Նրանց կանխատեսմամբ, այն ինչ այս տարի չի բացահայտվել հաջորդ տարի կբացահայտվի:

2020 թվականը հատկապես բարեհաջող կլինի ջրհոսների ու այծեղջյուրների աստղակերպի նշանի տակ ծնվածների համար: Աստղաբանը հատկապես կարևոր է համարում, որ 2020 թվականին տրված հնարավորությունները բաց չթողնեն: