Array ( [mr_id] => 88953 [mr_node] => 77770 [mr_media] => 77697 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77697 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77697.jpg [media_name] => Anna-hakobyan-tigran-balayan-Women-Peace-and-Security-5.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-04 15:05:26 )
Facebook Instagram Youtube
Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ, ինքն էլ պատրաստ է գնալ Բաքու
Չլուծված կոնֆլիկտները խոչընդոտում են կանանց անվտանգության, առողջապահական, կրթական և այլ իրավունքների իրացմանը։ Այս առումով կանանց ակտիվ ներգրավվածությունը խնդրի լուծման մի մասը կարող է լինել:

Հայկական կողմից խաղաղության բոլոր կոչերին Ադրբեջանի առաջին տիկինն ամեն անգամ արձագանքում է ագրեսիայով: Մեհրիբան Ալիևայի Ղարաբաղում մուղամ լսելու երազանքը վերջին դեպքն էր: Վարչապետի տիկինն Ալիևային հրավիրեց Ղարաբաղ` կրկին կարևորելով կանանց դերը խաղաղության հաստատման հարցում:

Աննա Հակոբյանն ընդգծեց, որ եթե Ալիևան ընդունի իր հրավերը, ինքն էլ պատրաստ է Բաքու գնալ ու հիշեցրեց, որ այդ երազանքն իրականացնելու մյուս տարբերակները ձախողվելու են:

Ժամանակն է, որ զինված ուժերում կին զինծառայողները լինեն ոչ միայն որոշումներ կատարող, այլև՝ որոշումներ ընդունող: Պաշտպանության փոխնախարարն ընդգծեց, որ կին զինծառայողների թվի ավելացումը նախարարության առաջնահերթություններից է և ռազմական մասնագիտություն ստանալու համար նոր հնարավորություններ կլինեն:

Չլուծված կոնֆլիկտները խոչընդոտում են կանանց անվտանգության, առողջապահական, կրթական և այլ իրավունքների իրացմանը։ Այս առումով կանանց ակտիվ ներգրավվածությունը խնդրի լուծման մի մասը կարող է լինել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի դրույթների իրականացումը Հայաստանում միտված կլինի հենց այս խնդիրների կանխարգելմանն ու լուծմանը: