Array ( [mr_id] => 88895 [mr_node] => 77779 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Գագիկ Ծառուկյան-Հայկ Մարության հեռակա բանավեճը վերածվել է ճակատամարտի, բայց` առանց քաղաքապետի
Խորհրդարանական վիճաբանությունից հետո «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտում է խորհրդարանի նիստերը:

Միլիարդատեր ներդրողի փողերը Երևան չմտան, և այդ թեման նոր երանգներ է ստանում` գլխավոր հարցով` ինչու: Գագիկ Ծառուկյան-Հայկ Մարության հեռակա բանավեճը վերածվեց ճակատամարտի, բայց` առանց քաղաքապետի: Ծառուկյանը փոխանցեց թագաժառանգի ներկայացուցչի խոսքերը` քաղաքապետի հետ տապալված հանդիպումից հետո, ինչից հետո որոշվել է ոչ մի ներդրում էլ չանել:

Այդ պահին քննարկվում էր մի նախագիծ, որով նախատեսվում է շրջիկ առևտրի կետերի վերահսկողության լիազորությունը տալ քաղաքապետարանին: ԲՀԿ-ականը կասկածի տակ դրեց քաղաքապետ Մարությանի կազմակերպական ունակությունները` ակնարկելով շեյխի հետ հանդիպման մանրամասները

Իմքայլականները սկսեցին դատապարտել ԲՀԿ-ականների պահվածքը` պնդելով, որ ամբիոնի մոտ նման պահվածքն անթույլատրելի է

Մելքումյանի ասածը` տարիքի մասին, բանավեճի թեման ժամանակավոր փոխեց: 

Ու նորից վերադարձան ներդրումներին` ավելի թեժ ու տեղ-տեղ անձնական վիրավորանքներով, ու միմյանց հիշեցնելով անցյալը 

Ալեն Սիմոնյանը տեղից արձագանքեց` քանի գլխանի եք, որ չընտրեիք: Սա, ինչպես ԲՀԿ-ականներն են ասում, վերջին կաթիլն էր: Բոյկոտում են նիստերը

ԲՀԿ-ականները հստակ չեն նշում, երբ կավարտեն բոյկոտն ու կվերադառնան դահլիճ: Նայած թե ինչ կլինի հետո: