Array ( [mr_id] => 88901 [mr_node] => 77780 [mr_media] => 77706 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77706 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77706.jpg [media_name] => lo.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-04 16:30:25 )
Facebook Instagram Youtube
Silicon Mountains համաժողովը քննարկել է տեխնոլոգիական ապագան, խնդիրներն ու լուծումները
Կիբեռանվտանգության, արհեստական բանականության, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների շուրջ հարցերը արտասահմանյան փորձագետների և Հայաստանում ՏՏ ոլորտով զբաղվող ընկերությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են:

«Silicon Mountains» կամ սիլիկոնային սարեր: Երկօրյա համաժողովը հենց այսպես անվանեցին կազմակերպիչները Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ու Բարձր տեխնոլոգիանրի արդյունաբերության նախարարությունը: Հայաստանում տեխնոլոգիական ապագան ու նաև աշխարհում խնդիրներն ու լուծումները առաջին անգամ քննարկվում են Հայաստանում:

Կիբեռանվտանգության, արհեստական բանականության, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների շուրջ հարցերը արտասահմանյան փորձագետների և Հայաստանում ՏՏ ոլորտով զբաղվող ընկերությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են: Համաժողովին նաև պատվավոր հյուր կա: Հայաստանում է ՏՏ ոլորտում համաշխարհային նորդրման համար Հ-ի պետական մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն:

«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը նշում է, համաժողովի ընթացքում ակնկալում է բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը: Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ գլխավոր նպատակը նորարարությունների խրախուսումն է, տեխնոլոգիական առաջադիմությունը:

Առաջիկա տարիների մարտահրավերները, տնտեսության տարբեր ճյուղերում ՏՀՏ կիրառման կարևորությունը , ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները համաժողովի երկրորդ օրը կքննարկվեն՝ գործնական փուլում: