Array ( [mr_id] => 88896 [mr_node] => 77785 [mr_media] => 65996 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65996 [media_album] => 10 [media_path] => media/2017/06/65996.jpg [media_name] => 6456633.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-06-17 10:35:14 )
Facebook Instagram Youtube
Գագիկ Ծառուկյան. Քաղաքապետի վերաբերմունքն առաջացրել է ներդրողների վրդովմունքը
Քաղաքապետարանը ներկայացրել է Աբովյան 5-ում շինարարության վերաբերյալ փաստաթղթերը:

Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով քաղաքապետ Մարությանի հայտարարությանը, որ «Մուլտի Գրուպ» ընկերությունն ապօրինի շինարարություն է իրականացնում Աբովյան 5 հասցեում, այսօր խորհրդարանում հրապարակել է Հայկ Մարությանի ստորագրությամբ փաստաթուղթ:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ պարզաբանել է, որ խոսվում է երկու փաստաթղթերի մասին՝ նախագծման և շինարարական թույլտվության: Ծառուկյանի ընկերությանը շինթույլտվություն տվել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 2018-ի փետրվարի 16-ին, բայց դրանից 3 օր անց վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության քաղաքացու հայցն ընդդեմ ընկերության, և վարույթն ընդունելու պահից նույն Տարոն Մարգարյանի տված շինթույլտվությունը կասեցվել է: 
Խոսելով Աբու-Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ աղմուկ բարձրացրած հանդիպումից, Ծառուկյանը նշել է, որ արաբ գործընկերները դժգոհությամբ են հեռացել: 
Քաղաքապետի խոսնակը հայտարարել է՝ անկախ հանդիպման ընթացքում տեղի ունեցած ինչ-ինչ անհարթություններից, քաղաքապետ Մարությանը վերահաստատել է իր պատրաստակամությունը գործընկերության վերաբերյալ:
Կարապետյանի փոխանցմամբ Մարությանը ներդրողներին ասել է, որ քաղաքը կենտրոնում տարածք չունի, առաջարկել է բանակցել մասնավոր սեփականատերերի հետ կամ էլ շինարարություն անել քաղաքի կենտրոնից դուրս: