Array ( [mr_id] => 89583 [mr_node] => 78255 [mr_media] => 78054 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78054 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78054.jpg [media_name] => dproc.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 15:01:03 )
Facebook Instagram Youtube
Վաղարշապատի 8-րդ դպրոցում կրկին դասադուլ է
Աշակերտներն ու նրանց ծնողները դեմ են նոր տնօրենի նշանակմանը:

Վաղարշապատի 8-րդ դպրոցում կրկին դասադուլ է: Աշակերտներն ու նրանց ծնողները դեմ են նոր տնօրենի նշանակմանը: Աշակերտների ծնողները տնօրենին որպես մասնագետի չեն ընդունում: Նորանշանակ տնօրենը աշխատանքի չի գնացել. դպրոցում միայն ուսուցիչներն են եղել: Տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հաստատել է աշխատանքի չգնալու լուրն ու հայտնել, որ անպայման գնալու է դպրոց, քանի որ այնտեղ պետք է հանձնում-ընդունում կատարվի: Շուշանիկ Ոսկանյանը վստահեցնում է, որ կաշխատեն բնականոն հունով, իսկ ծնողները պնդում են ` երեխաներին դպրոց կտանեն այն ժամանակ, երբ տնօրենը հեռանա: