Array ( [mr_id] => 89611 [mr_node] => 78256 [mr_media] => 78055 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78055 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78055.jpg [media_name] => wood-fire-austr-28_11-990x518.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 15:03:47 )
Facebook Instagram Youtube
Ձերբակալվել են Ավստրալիայի տարբեր հատվածներում հրդեհը միտումնավոր տարածողները
Դիտավորյալ հրդեհողին սպառնում է 21 տարվա ազատազրկում:

24 ձերբակալվածներն Ավստրալիայի տարբեր հատվածներում միտումնավոր կրակ են վառել ու տարածել հրդեհը: Նոր հարավային Ուելսի ոստիկանությունը Սեպտեմբերից մինչև այսօր բերման է ենթարկել 183 քաղաքացու, որոնցից մի մասին տուգանել է, մյուսներն էլ սպասում են իրենց դատավճռին: 
Ավստրալիայում արգելված է կրակ վառել: Ոստիկանությունը զգուշացնում է, որ անգամ ուտելիք պատրաստելու համար չի թույլատրվում որևէ պարագայում կրակ վառել: Այս շաբաթ ոստիկանությունը 3 քաղաքացու է տուգանել, որոնք փոսի մեջ կրակ էին վառել ուտելիք պատրաստելու համար:

2019 թվականի նոյեմբերի 8-ից մինչև հիմա 183 մարդու զգուշացվել է, մի մասին առաջադրվել է հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու և միտումնավոր հրդեհելու մեղադրանք: 40-ն անչափահաս է: 

Դիտավորյալ հրդեհելու դեպքում սպառնում է 21 տարվա ազատազրկում: Արգելված գոտում կրակ վառողը պատժվում մինչև 1 տարի ազատազրկմամբ, տուգանքի չափն էլ 5500 դոլար է: Ավստրալիայի օրենսդրությամբ արգելված է խոտածածկ տարածքին վառած ծխախոտով մոտենալ մինչև 15 մետր, տուգանքը 5500 դոլար է:

Ոստիկանությունը նոյեմբերին ձերբակալել էր 19-ամյա կամավորի: Նրան առաջադրվել է հրձիգի մեղադրանք: Փորձագետները հայտնում են, որ հրդեհների 85 տոկոսի պատճառը մարդն է: