Array ( [mr_id] => 89594 [mr_node] => 78257 [mr_media] => 78056 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78056 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78056.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 15:15:28 )
Facebook Instagram Youtube
Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքում ԱՄՆ բազաներին
Սպիտակ տան անվտանգությունն ուժեղացվել է, Միացյալ Նահանգների դեսպանատունը Հորդանանում այսօր չի աշխատի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է վիզաների տրամադրման որոշ ծառայություններ:

Իրանը պատասխանեց: Բալիստիկ 22 հրթիռ ընկել են Իրաքում ամերիկյան 2 բազաների վրա: Իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ հարվածից սպանվել է 80 մարդ: Երկրի հոգևոր առաջնորդն էլ հրթիռային հարվածը միայն սկիզբ է համարել: 

Հատուկ հայտարարություն է տարածել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: 

Դոնալդ Թրամփը  թվիթերում գրել է, որ ընթանում է վնասների հաշվարկ և ինքը հայտարարություն կտարածի ավելի ուշ: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ զոհեր, իրականում, չկան:

Իրանում այդ ընթացքում ի վերջո հողին հանձնեցին գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Նրա հուղարկավորությունը հետաձգվել էր, քանի որ միլիոնավոր մարդիկ եկել ու չէին հասցրել հրաժեշտ տալ: Հրմշտոցի հետևանքով մահացել էր 56 մարդ, 200-ից ավելի վիրավոր կա: Ամբողջ Իրանը վանկարկում է Մահ Ամերիկային: 

Եվրամիությունը կոչ է արել շտապ բանակցություն սկսել, նավթի գինն աճում է: Դոնալդ Թրամփին ընդդիմությունն ու միջազգային հանրությունը մեղադրում է Իրանի մշակութային կոթողները ոչնչացնելու մտադրության համար: Թրամփը մեղադրանքներին պատասխանել է: 

Սպիտակ տան անվտանգությունն ուժեղացվել է, Միացյալ Նահանգների դեսպանատունը Հորդանանում այսօր չի աշխատի, Հայաստանում Ամերիկյան դեսպանատունը կասեցրել է վիզաների տրամադրման որոշ ծառայություններ: Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել, քննարկել են ստեղծված իրավիճակը և ուրբաթ տրված հանձնարարականների ընթացքը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ: