Array ( [mr_id] => 89613 [mr_node] => 78258 [mr_media] => 78057 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78057 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78057.png [media_name] => 2D767940-689E-4C6F-9C36-94493124118D_cx4_cy0_cw96_w408_r1_s.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 15:54:22 )
Facebook Instagram Youtube
Մարալիկցիները պահանջում են չփակել Մարալիկի ծննդատունը
Առողջապահության նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը, որովհետև բաժանմունքում անհրաժեշտ մասնագետներ չկան և քիչ թվով ծնունդներ են ընդունում:

Գյումրի-Երևան ճանապարհը փակած մարալիկցիները պահանջում են չփակել Մարալիկի ծննդատունը, որը սպասարկում է Անի խոշորացված համայնքի 17 բնակավայր։ Առողջապահության նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը, որովհետև բաժանմունքում անհրաժեշտ մասնագետներ չկան և քիչ թվով ծնունդներ են ընդունում: 

Ըստ գնահատման չափանիշների, անհրաժեշտ է տարեկան ապահովել 150 ծնունդ, սակայն 2018 թվականին ընդունել են 126 ծնունդ, 2019-ին՝ 105 : Ծննդաբերական բաժանմունքում չկան նաև վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ: Առողջապահության նախարարությունը սա պոտենցիալ վտանգ է համարում ծննդկանի և նորածնի համար և առաջարկում նախապես դիմել մոտակա մեկ այլ բուժհաստատություն: Բնակիչների հետ փորձեց բանակցել Շիրակի մարզպետը: 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ նախարարությունը մասնագետ չի ուղարկում Մարալիկի ծննդատուն ։ Այդ պատճառով էլ մասնագետները քիչ են: 

Տևական բանակցություններից հետո բացվեց Գյումրի-Երևան ճանապարհը: Բաժանմունքի փակման խնդիրը քննարկում են մարզպետարանում: Ծննդատան աշխատակիցները հայտնեցին, որ եթե որոշվի փակել ծննդատունը, իրենք նորից կփակեն ճանապարհը: Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրություն է սկսել: