Array ( [mr_id] => 89601 [mr_node] => 78260 [mr_media] => 78058 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78058 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78058.jpg [media_name] => 060520154.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 16:03:04 )
Facebook Instagram Youtube
Ճամփակայանը վաճառքի և հանգստի բազմաֆունկցիոնալ հաստատություն է
Այն կապահովի զբոսաշրջիկների, տեղական համայնքի մարդկանց կարիքները և նոր հնարավորություն կստեղծի տեղական տնտեսության զարգացման, տեղեկատվական կենտրոնի և հանգստի կետի համար:

Նոր ծրագիր՝ արտահանումը խթանելու համար: Լոգիստիկ կենտրոնների, արտադրական հանգույցների ստեղծման, տրանսպորտային միջոցների շահագործման և մարքեթինգի ծառայությունների համար Էկոնոմիկայի նախարարությունը՝ Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի հետ հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել գյուղատնտեսության, սննդի վերամշակման, տեքստիլի ոլորտները, որոնք արտահանման մեծ ներուժ ունեն: 

Ռեսուրս կենտրոնների ստեղծման համար՝ դրամաշնորհը կկազմի ընդհանուր ծախսերի 70 տոկոսը, մնացածը պետք է ներդնի՝ մրցույթում հաղթած մասնակիցը: Ծախսերը ներառում են նորոգում, արտադրական գործընթացների արդիականացում, նոր սարքավորումների ձեռք բերում: Դրամաշնորհային Ծրագրին հատկացվի մեկ միլիոն 800 հազար դոլար: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ԵՄ համաֆինանսավորմամբ, ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի ծրագրով Լոռու մարզի Սպիտակ - Վանաձոր ճամփեզրին, մայրուղու աջ մասում, Ղուրսալի և Քարաձոր համայնքների խաչմերուկի մոտ կառուցվել է Ճամփեզրյա կայան: Դրա շահագործման համար էլ հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել շահույթ հետապնդող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: 

Ճամփակայանը բազմաֆունկցիոնալ վաճառքի և հանգստի հաստատություն է: Այն կապահովի զբոսաշրջիկների, տեղական համայնքի մարդկանց կարիքները և նոր հնարավորություն կստեղծի տեղական տնտեսության զարգացման, տեղեկատվական կենտրոնի և հանգստի կետի համար: Կառույցն ունի խանութ, տեղեկատվական կենտրոն, սննդի հատված, բուժ կետ, հանրային զուգարան, մեքենաների կայանատեղի: