Array ( [mr_id] => 89609 [mr_node] => 78269 [mr_media] => 78060 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78060 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78060.jpg [media_name] => stambulum-meknarkel-en-putini--n168678-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 16:46:38 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանի նախագահը Սիրիայից հետո այցելել է Թուրքիա
«Թուրքական հոսքը» Ռուսաստանից ձգվում է դեպի Թուրքիա՝ Սև ծովի հատակով: Գազատարի ճյուղերից մեկը նախատեսված է ռուսական գազը Թուրքիա, մյուսը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպա հասցնելու համար:

Ռուսաստանի նախագահը Սիրիայում՝ անսպասելի և գերգաղտնի ռեժիմով: Լիմուզինի փոխարեն՝ ամենագնաց: Մյուս մեքենաների համար ճանապարհները չեն փակել՝ չմատնելով բարձրաստիճան հյուրի այցը, և նախագահ Պուտինի կորտեժը հայտնվում է խցանումների մեջ: Առաջին կանգառը՝ ռուսական ուժերի շտաբ: Այստեղ նկարահանում իրականացնող ռուսական միակ հեռուստաալիքի միկրոֆոնի ձողը պահում է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Դամասկոսում լրագրողներ նախագահին չեն ուղեկցում: Կադրերը տարածել է Սիրիայի նախագահականը: 

Այցի ուշագրավ մյուս հատվածը ժեստերն են: Պուտինը մզկիթում Ասադին նվիրում է ղուրան: Ասադը Պուտինի հետ մոմ է վառում ուղղափառ եկեղեցում: 

Սիրիայից Ռուսաստանի նախագահի հեռանալուց անմիջապես հետո տարածվում է տեսանյութ՝ Իդլիբի գրոհի վերջնական պատրաստություններով: Իդլիբը թուրքամետ ահաբեկիչների վերջին հենակետն է Սիրիայում, որը կառավարական զորքն առայժմ չի վերահսկում: 

Էրդողանը դեռ Պուտինի ժամանելուց առաջ էր հայտարարել՝ նրա հետ կքննարկի Իդլիբի խնդիրը և իր նոր պատերազմը՝ Լիբիան, որտեղ թուրքիան զորքն ուղարկել է ռուսամետ ուժերի դեմ: Էրդողանի զինվորներին ջիհադ հայտարարծ Լիբիական ուժերը, որոշ տեղեկություններով մտել են մայրաքաղաք Տրիպոլի: 

Այս ընթացքում Վլադիմիր Պուտինի օդանավը Սիրիայից հասնում է Թուրքիա: Նախ՝ երկկողմ հանդիպում Էրդողանի հետ: առանձնազրույցը տևում է ընդամենը 12 րոպե: 

Եվ նույնիսկ Թեհրանի ավիաաղետի ու իրանաամերիկյան քաոսի ֆոնին մեդիակարևորությունը չկորցնող գազային նախագիծը: «Թուրքական հոսքը» բացված է: 

«Թուրքական հոսքը» Ռուսաստանից ձգվում է դեպի Թուրքիա՝ Սև ծովի հատակով, երկու կիլոմետր խորությամբ: Գազատարի 2 ճյուղերից մեկը նախատեսված է ռուսական գազը Թուրքիա, մյուսը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպա հասցնելու համար:

Թուրքիայի նախագահը հավելում է՝ սա փոխշահավետ նախագիծ է, հիմք՝ նոր նախագծերի համար և իր հպարտությունը: Բայց Թուրքիան շարունակելու է գազային նոր պաշարներ որոնել Արևելյան Միջերկրականում: Էրդողանը պնդում է՝ Թուրքիան իրավունք ունի իր խոսքն ասել Կիպրոսի գտած գազի հանքերի և կնքած գազային պայմանագրի մասին: