Array ( [mr_id] => 89612 [mr_node] => 78270 [mr_media] => 78061 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78061 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78061.jpg [media_name] => Իրան-ԱՄՆ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-08 17:10:51 )
Facebook Instagram Youtube
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվել Է սգո մատյան
Փորձագետների պնդմամբ՝ լարվածությունը չի սահմանափակվելու իրաքի տարածքում ռմբակոծություններով:

Մերձավոր Արևելքում հիբրիդային պատերազմ է զարգանում: Իրանագետները պնդում են` լարվածությունը չի սահմանափակվելու Իրաքի տարածքում ռմբակոծություններով: Աշխարհագրական լարվածությունը կարող է տարածվել և ընդգրկել Սիրիան, Լիբանանը, Իսրայելը և այլ երկրներ: Իրանագետները բացառում են վարկածը, թե Թեհրանում ուկրաինական օդանավն ավիրահարվածների պատճառով է կործանվել:

Գեներալ Սոլեյմանիի դեմ գործողությունը կարող էր ղեկավարված լինել Ադրբեջանից: Փորձագետների այս ենթադրության հետևում ադրբեջանական հայտարարություններն են:

Փորձագետների պնդմամբ՝ Պարսից ծոցում ցանկացած լարվածություն տնտեսական մարտահրավերների առաջ կկանգնեցնի ողջ տարածաշրջանը: Հարձակման առաջին ժամերից խնդիրներ են եղել միջազգային բորսաներում, բարձրացել է նավթի գինը: Իրանագետներն ընդգծում են, որ տարածաշրջանային լարվածության ֆոնին Հայաստանին ևս որոշակի վտանգ է սպառնում: Պետք է զգույշ ու զգոն լինել, բայց վարել նախաձեռնողական քաղաքականություն:

Գեներալ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ սգո մատյան է բացվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը: 

Հարևան երկրի ժողովրդին ցավակցել են պատգամավորներ, զինվորականներ և քաղաքացիներ: Հայաստանի կառավարության անունից Իրանի ժողովրդին ցավակցություն է հայտնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: 

Դեսպանատանը սգո մատյանը բաց կլինի նաև վաղը: