Array ( [mr_id] => 89614 [mr_node] => 78272 [mr_media] => 78062 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78062 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78062.jpg [media_name] => Noro - Arcax zorakoch copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-09 12:20:56 )
Facebook Instagram Youtube
Արցախում ձմեռային զորակոչն սկսված է
Վիճակահանությունն անցկացվելու է կենտրոնական հավաքակայանում:

Տերունական աղոթք ու մեկական մոմ՝ ծառայության մեկնելուց առաջ: Սա վերջին տարիներին ձևավորված ավանդույթն է: Մարտունեցիները բանակ են ճանապարհում այս տարվա նորակոչիկների առաջին խումբը:

 

Ծաղիկների խոնարհում և օրհներգ Հայրենիքի համար նահատակված հայորդիների հուշահամալիրում: Սա էլ նորակոչիկների յուրօրինակ երդումն է՝ զինվորական երդումից առաջ: Ազնիվ տատը երկու պատերազմ է տեսել. 5-րդ թոռանն է ճանապարհում. Երկու տարվա ամեն օրը հաշվելու է՝ մինչև թոռանը դիմավորի:

 

Ցանկանում եմ բոլորին առողջություն, խաղաղություն: Աստված իրենց հետ: Ողջ-առողջ գնան-գան: Ուրիշ բան չեմ ուզում:

 

 

Նորակոչիկներից ավելի հուզված են ծնողները: Ռոբերտ Վանյանը, ժամանակին կրել է ազատամարտի կորուստների դառնությունն ու ճաշակել է հաղթանակների բերկրանքը. այսօր միակ որդուն է բանակ ճանապարհում:

 

Որպես նախկին սպա մաղթում եմ, որ ինչքան զորակոչում ենք, այնքան էլ զորացրենք: Բոլոր զինվորների մաղթում եմ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ:

 

Ձմեռային զորակոչը 2019-ի վերջին է սկսվել: Մարտունու զինկոմիսարիատի պատասխանատուները զորակոչի ընթացքից գոհ են:

 

Խուսափումներ չեն եղել, չի արձանագրվել: Բոլորն էլ բարձր տրամադրությամբ պատրաստ են մեկնել բանակ:

 

Թե նորակոչիկներից ով որտեղ կանցնի ծառայության՝ պարզ կլինի ավելի ուշ: Վիճակահանությունը անցկացվելու է կենտրոնական հավաքակայանում: