Array ( [mr_id] => 89618 [mr_node] => 78276 [mr_media] => 78064 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78064 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78064.jpg [media_name] => 40789_donald-trump_0810_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-09 13:35:35 )
Facebook Instagram Youtube
Թրամփ. Իրանը միջուկային զենք չի ունենա, կսահմանվեն նոր պատժամիջոցներ
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրաքում ամերիկյան բազաների դեմ Իրանի հարձակմանն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:

Թրամփն ասել է, որ քանի դեռ ինքը Միացյալ Նահանգների նախագահն է, Իրանը միջուկային զենք չի ունենա: Անդրադառնալով ամերիկյան ավիաբազաների ռմբակոծմանը՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ոչ մի ամերիկացի չի զոհվել: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն՝ միաժամական ակնարկելով, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են միասին պայքարել Իսլամական պետության ահաբեկիչների դեմ: