Array ( [mr_id] => 89620 [mr_node] => 78278 [mr_media] => 78066 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78066 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78066.jpg [media_name] => Ani - adrbejan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-09 13:38:29 )
Facebook Instagram Youtube
Եվրոպական խորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկվի Ադրբեջան
Նախորդ ընտրություններում Եվրախորհրդարանի անդամների դիտորդական առաքելությունն ու եզրակացությունները խիստ քննադատվել են:

Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանում փետրվարի 9-ին սպասվող մեջլիսի արտահերթ ընտրությունների ժամանակ: Այս որոշման պատճառը չի նշվում: Ադրբեջանում նախորդ ընտրություններում Եվրախորհրդարանի անդամների դիտորդական առաքելությունն ու եզրակացությունները խիստ քննադատվել են: Նրանց մեղադրել են ակնհայտ խախտումների վրա աչք փակելու և ընտրությունների անօրինական արդյունքները լեգիտիմացնելու մեջ: